«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Հայաստանում, ի թիվս գրիպի և այլ սուր շնչառական վիրուսային վարակների, մոլեգնում է նաև վտանգավոր մետապնևմովիրուսը

Հայաստանում, ի թիվս գրիպի և այլ սուր շնչառական վիրուսային վարակների, մոլեգնում է նաև վտանգավոր մետապնևմովիրուսը
27.02.2025 | 14:39

Հիմա՝ COVID 19-ի համավարակից հետո

Մարդու մետապնևմովիրուսի (HMPV) տարածման և մետապնևմովիրուսով վարակվածների հիվանդության ծանրության վերաբերյալ մտահոգությունների բռնկումը հիմնականում պայմանավորված է նրանով, որ հայաստանցիներն իսկապես «հնձվում» են շատերին անհասկանալի վիրուսային վարակի կողմից:

Նախ՝ ինչ է հայտնի մետապնևմովիրուսի մասին

Հիվանդները հեռախոսային զրույցների ընթացքում, ինչպես նաև սոցցանցերում բողոքում են բարձր ջերմությունից՝ 38℃ – ից բարձր, իսկ երբեմն՝ մինչև 39,5℃, որը տևում է մոտ մեկ շաբաթ, գլխացավից, աչքերի ցավից, կոկորդի բորբոքումից, շնչահեղձությունից և թուլությունից։ Նրանք բողոքում են նաև, որ անբարենպաստ ընթացքով հիվանդությունը հրահրում է թոքաբորբ, բրոնխիտ։

ՌԴ- ում բժիշկները երեխաների մոտ առանձնացնում են հիվանդության հետևյալ ախտանիշները՝ մարմնի ջերմաստիճանը միջինում մինչև 38,3 աստիճան, կոկորդի բորբոքում, քթի լորձաթաղանթի այտուց, թունավորում, ենթածնոտային և (կամ) պարանոցի ավշային հանգույցների ընդլայնում, տենդ, խռխռոց կամ շնչառական խզզոցներ, հևք, ախորժակի բացակայություն, քնի խանգարում: Անցյալ տարիներին Ռուսաստանի հիվանդանոցներում հայտնված երեխաների մոտ հիվանդության հետևանքը հետևյալն է եղել. հիվանդների 54,7% – ը թոքաբորբ է ունեցել, մնացածը՝ տրախեոբրոնխիտ:

Մետապնևմովիրուսի ախտանիշները հեշտությամբ շփոթվում են այլ վիրուսային հիվանդությունների ախտանիշների հետ: Հետևաբար, միայն թեստերը կատարելուց հետո հիվանդանոցում կարող են հստակ ասել, թե մարդն ինչով է հիվանդացել: Դրանք իրականացվում են լաբորատորիաներում՝ օգտագործելով մոլեկուլային կենսաբանական մեթոդներ, անտիգենները հայտնաբերվում են իմունոֆլուորեսցենցիայի և ֆերմենտային իմունային վերլուծության մեթոդներով, ինչպես նաև թոքերի ռենտգենոգրաֆիայի միջոցով:

Հիշյալ վիրուսն այժմ պաշտոնական թվերից շատ ավելի մեծ չափով տարածված է նաև Չինաստանում, Ռուսաստանում, ներառյալ՝ վերջինիս մայրաքաղաք Մոսկվայում (ենթադրելի է, որ վիրուսը ՌԴ ներթափանցել է Չինաստանից): Հայաստանում վիրուսը կարող էր հայտնվել թե՛ Չինաստանից, ուր հաճախակի գնում ու գալիս են մեր առևտրականները, ինչպես նաև երկու կողմից զբոսաշրջիկներ, թե՛ ՌԴ- ից, որտեղից դեպի Հայաստան ուղևորահոսքը շատ ավելին է, քան Չինաստանից, թե Հնդկաստանից, որի քաղաքացիներով լեփ- լեցուն է Երևանը:

Ինչ է մետապնևմովիրուսը

Մարդու մետապնևմովիրուսը պաշտոնապես հայտնաբերվել է 2001թ. Եվրոպայում։ Սակայն, ըստ որոշ վիրուսաբանների, մարդկային պոպուլյացիայում այդ վիրուսը շրջանառվում է 1960- ականներից սկսած։ Վիրուսաբան Վիկտոր Զուևը լրագրողներին ասել է, որ գիտնականները տվյալ վիրուսը գտել են արյան շիճուկի նմուշներում, որոնք վերլուծության համար վերցվել են դեռ 1958 թվականին:

«Այն երկար ժամանակ շրջանառվում է ամբողջ աշխարհում»,- ասել է վիրուսաբանը:

Ռուս մասնագետների հետ համաձայն են արտասահմանցի գործընկերները։

Նկատենք, որ հիսունական թվականներին ինչպես ԱՄՆ- ում ու նրա դաշնակից մի շարք պետություններում, այնպես էլ ԽՍՀՄ- ում ակտիվորեն շարունակվել են կենսաբանական զենքի ստեղծման աշխատանքները:

«HMPV- ն առաջացնում է տարեկան կանոնավոր սեզոնային համաճարակներ, որոնք նման են գրիպի և շնչառական- սինցիտիալ վիրուսի (RSV) ավելի հայտնի վիրուսներին»,- ասել է գիտնականը։

Մետապնևմովիրուսի բնորոշ սեզոնը փետրվար- մարտ ամիսներն են: 2018թ. գիտնականները հայտնաբերել են վիրուսի երկու գենոտիպ՝ A և B, որոնցից յուրաքանչյուրում արձանագրվել է երկու ենթատիպ։ Ռուսաստանում և այլուր մասնագետները սովորել են ճիշտ ախտորոշել հիվանդներին, պարզել, որ նրանք վարակված են հենց մետապնևմովիրուսով, և ոչ թե, ասենք, գրիպով, ինչը, ցավոք, չենք կարող ասել Հայաստանի պարագայում:

Մետապնևմովիրուսը պարբերաբար փոփոխվում է, մուտացիայի ենթարկվում՝ արձագանքելով իր նկատմամբ արդեն հիվանդացած մարդկանց օրգանիզմի ձեռք բերած անընկալությանը, անձեռնմխելիության փոփոխություններին:

Համարվում է, թե մետապնևմովիրուսով հիվանդությունը հաճախ բավականին հեշտ է ընթանում, և հիվանդության ծանր դեպքերը հանդիպում են բարձր ռիսկային խմբերում, առաջին հերթին, դիաբետիկների. ալերգիայով տառապողների, ասթմատիկների, քաղցկեղով հիվանդների, ինչպես նաև տարեց անձանց: Վիրուսաբանները սովորաբար չէին անհանգստանում՝ համարելով, որ մարդկությունը վաղուց դրա դեմ, այսպես կոչված, կոլեկտիվ իմունիտետ է մշակել։

Սակայն… Այս պատկերացումն արդեն ժամանակավրեպ է, հնացած ու սխալ: Չինաստանում բռնկումը առաջացրել է գիտնականների մտահոգությունը: Դատելով ամենից, այն, ինչ հիմա Ռուսաստանում, Հայաստանում և այլուր մարդկանց վարակում ու վնասում է իբրև մետապնևմովիրուս, ամենևին էլ նախկին, սովորական մետապնևմովիրուսը չէ, այլ ամերիկյան կամ ամերիկյան ֆինանսավորմամբ, ուղղորդմամբ, հսկողությամբ գործող այս կամ այն կենսալաբորատորիայում դրա արհեստականորեն փոփոխված, մուտացված տարատեսակը, որը բնորոշվում է հայտնի HMPV- ի համեմատ հիվանդության ծանր ընթացքով, ինչպես նաև ավելի վարակիչ լինելով:

Ինչով է վտանգավոր վիրուսի բռնկումը Հյուսիսային Չինաստանում

2024թ. վերջին Պեկինում եթե չասենք մետապնևմովիրուսի համաճարակ է սկսվել, ապա բավականին մեծ բռնկում է եղել՝ առաջացնելով բժիշկների անհանգստությունը: Վիրուսային բոլոր վարակներով հիվանդների շրջանում մետապնևմովիրուսով վարակվածների քանակը հասել է 6,2%- ի, սուր շնչառական վիրուսային վարակներով (ՍՇՎՎ) հիվանդացածների շրջանում՝ շատ ավելի, իսկ հոսպիտալացվածների թիվը կազմել է ՍՇՎՎ- ներով հիվանդացածների 5,4%- ը։

Հնարավոր է, եթե վարակը ճարակեր միայն մեծահասակներին, ապա արձագանքն այն աստիճան մեծ չլիներ, ինչպիսին եղավ, բայց այս ձմռանը վիրուսը սկսել է տարածվել նաև մինչև 14 տարեկան երեխաների շրջանում և զգայունորեն հարվածեց մինչև 5 տարեկան երեխաներին:

Անհանգստությունը կամ տագնապն ավելի մեծ է՝ պայմանավորված այն փաստով, որ 2024- 2025 թթ. ձմռան վիրուսը, այսպես ասած, բավական վիրուսային է, այսինքն՝ ավելի վարակիչ, այն սկսել է արագորեն տարածվել քաղաքներում։ Սկզբում գրավել է Չինաստանի հյուսիսը, այնուհետև 2025թ. հունվարի 6- ին վիրուսը հայտնաբերվել արդեն Հնդկաստանում, որտեղ նրա պատճառով Գոայի մանկական հիվանդանոցները լեփ- լեցուն են եղել, իսկ ավելի ուշ հայտնվել է Ղազախստանում, Ռուսաստանում և այլուր:

Այս անգամ էլ, ինչպես 2019թ. վերջին GOVID- 19- ի պարագայում, ջհուդամասոնական, գլոբալիստական ուժերի կամ պետության, ամենայն հավանականությամբ, ԱՄՆ- ի կողմից վիրուսային հարվածի առաջին թիրախ ընտրվել է իր բնակչության քանակով աշխարհում երկրորդ երկիրը՝ Չինաստանը, որին Միացյալ Նահանգները համարում է իր թիվ 1 ռազմավարական մրցակիցը:

Այստեղ, սակայն, կարիք կա մի շատ կարևոր պարզաբանման. 2019թ. ամերիկյան հատուկ ծառայություններից մեկի միջոցով Չինաստանի և այնտեղից վարակի տարածման հաշվարկով մարդկության դեմ աննախադեպ լայնամասշտաբ կենսաահաբեկչություն իրականացնելիս, ջհուդամասոնական, գլոբալիստական ուժերը, վստահ ենք (ընդ որում, ունենալով այդ վստահության համար որոշ հիմքեր), գործել են առանց ԱՄՆ- ի նախագահ Դոնալդ Թրամփի համաձայնության ու նույնիսկ գիտության, նրա թիկունքում, ինչը չենք կարող ասել 2024թ. վերջին ԱՄՆ- ը ղեկավարող ու հիշյալ ուժերի խամաճիկ Ջո Բայդենի ու նրա վարչակարգի համար:

Մետապնևմովիրուսը Ռուսաստանում

Բացի Մոսկվայից, Ռուսաստանում մետապնևմովիրուսը հայտնաբերվել է Սվերդլովսկի մարզում, Բուրյաթիայում, Ալթայի Հանրապետությունում, Իրկուտսկի մարզում և այլուր: Ակնհայտ է, որ դրա տարածումը պայմանավորված է տարածաշրջանների առևտրային կապերով. Չինաստանից Ռուսաստան տանող ճանապարհը Բուրյաթիայի միջով է, Իրկուտսկի մարզն էլ հեռու չէ Չինաստանից, իսկ Ալթայը գտնվում է Չինաստանի և Ղազախստանի կողքին։ Նմանապես, Ղազախստանից առևտրային ուղիները անցնում են Սվերդլովսկի մարզով։ Հնարավոր է, վիրուսն այնտեղ է ներմուծվել բեռնատարների վարորդների կողմից։

Ալթայի Հանրապետության սանիտարական բժիշկները վարակվածների քանակի վերաբերյալ թվեր չեն տվել։ Միայն ասել են, որ համաճարակ չի լինելու, ամեն ինչ վերահսկողության տակ է։ Երեկվա պաշտոնական տվյալների համաձայն, հարևան Ալթայի երկրամասում մեկ շաբաթվա ընթացքում սուր շնչառական վիրուսային վարակներով հիվանդացել է 31 300 մարդ: Նախորդ շաբաթվա ընթացքում հիվանդացածները մի փոքր ավելի քիչ են եղել՝ 30 600։ Հիվանդացությունն աճել է 2.4%- ով: Վիրուսների շարքում հայտնաբերվել են A և B տիպի գրիպներ, ռինովիրուս և մետապնևմովիրուս: Փետրվարին փակվել են 11 դպրոցներ Բիյսկում, Ալեյսկում, Բելոկուրիխում և երկրամասի յոթ շրջաններում։

Բուրյաթիայում բժիշկները իրավիճակը նկարագրել են որպես կայուն։ Սվերդլովսկի մարզում մետապնևմովիրուսը շրջանառվում է գրիպի, ռինովիրուսի, կորոնավիրուսների, ադենովիրուսների և մարդու պարաինֆլուենցիայի հետ հավասար:

Հետաքրքիր է, որ նախկինում ՌԴ- ում մետապնևմովիրուսով ավելի հաճախ են հիվանդացել նախադպրոցականներն ու հիմնականում տղաները, սակայն ներկայիս սեզոնի ընթացքում վիրուսը թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում, հավանաբար նաև այլուր, մեծ չափով խոցում է նաև մեծահասակներին, ընդ որում, նաև որևէ խրոնիկ հիվանդություն չունեցող, առողջ ու ֆիզիկապես ուժեղ:

Ինֆեկցիոնիստ բժիշկ Ելենա Մեսկինան պատմել է, որ այս տարի ի հայտ եկող գլխավոր բարդություններն են օբստրուկտիվ բրոնխիտը (բրոնխների նեղացումը) և բրոնխիոլիտը՝ փոքր բրոնխների բորբոքումը, ինչը նույնպես կարող է հանգեցնել ծանր շնչառական անբավարարության:

Ինչպես խուսափել մետապնևմովիրուսով վարակվելուց

Համաճարակաբանները խորհուրդ են տալիս մետապնևմովիրուսի դեմ կիրառել կանխարգելման հետևյալ մեթոդները՝ ավելի հաճախ լվանալ ձեռքերը, օդափոխել սենյակը, ախտահանել տան և աշխատավայրի մակերեսները, փորձել խուսափել ՍՇՎՎ- ի ակնհայտ նշաններով մարդկանց և անհատների կուտակման վայրերում լինելուց, վարել առողջ ապրելակերպ, ՍՇՎՎ- ի առաջին նշանների դեպքում դիմակ հագնել: Հայաստանում հասարակական տրանսպորտից օգտվողների համար այս վերջին խորհրդին հետևելը նշանակում է ընդհանրապես չերթևեկել հասարակական տրանսպորտով, որում այժմ խայտառակ, անթույլատրելի, ահավոր վիճակ է՝ չորս կողմից հազ ու փռշտոց ես լսում, ոմանք էլ անձեռոցիկով կամ թաշկինակով քթերն են սրբում ու հետո նույն ձեռքերով ձեռք տալիս բռնակներին: Ցավոք, սա է մեր իրականությունը, հասարակության գիտակցության մակարդակը:

Ինչպես է բուժվում մետապնևմովիրուսը

Բժիշկները հիվանդությունը ոչ ծանր վիճակում տանողներին խորհուրդ են տալիս մնալ տանը և չզբաղվել ինքնաբուժմամբ։ Պետք է խմել որքան հնարավոր է շատ մրգային ըմպելիքներ, հյութեր և այլ հեղուկներ: Գլխացավն ու ջերմությունը կարելի է հեռացնել առանց դեղատոմսի հակաբորբոքային միջոցներով՝ հայտնի պարացետամոլով։

Իսկ եթե հիվանդությունը վերածվում է ծանր ձևի, ապա պետք է անպայման դիմել համապատասխան բուժհաստատությանը, որտեղ բժիշկները կարող են նշանակել այնպիսի լուրջ հակավիրուսային դեղամիջոցներ, ինչպիսիք են ռիբավիրինը և իմունոգլոբուլինների ներերակային ներարկումները: Շնչառական անբավարարության դեպքում նշանակվում են թթվածնով թոքերի լրացուցիչ հագեցվածություն և խորխաբեր միջոցներ։

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 17536

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ